Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը սփյուռքահայ գործարարներից Արցախում նոր ներդրումներ է ակնկալում

Հուլիս 04,2014 12:44

Հուլիսի 3-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների: Ողջունելով բարերարներին` Ա. Աղաբեկյանը ամփոփ ներկայացրել է Արցախի զարգացման գործում Հիմնադրամի կատարած աշխատանքների մասին` նշելով, որ 21-րդ դարում հայապահպանության թիվ մեկ խնդիրներից է զարգացած ու հզոր հայրենիք կառուցելը, որին պետք է ուղղված լինեն համահայկական ջանքերը: Խոսելով հայրենիքում իրենց ստացած տպավորությունների մասին` ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչներն, օգտվելով հանդիպման հնարավորությունից, հարցադրումներ են կատարել Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ:

Ա. Աղաբեկյանը, մասնավորապես, նշել է, որ տնտեսության զարգացման համար ԼՂՀ իշխանությունների կողմից մեծ ուշադրություն է դարձվում հատկապես գործարար միջավայրի ձևավորմանը: Զուգահեռաբար, կարևորելով ենթակառուցվածքների զարգացումը` փոխվարչապետը մատնանշել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի և այդ ուղղությամբ Արցախը Հայաստանին կապող երկրորդ օդային էլեկտրական գծի կառուցման ծրագրերը: Աղաբեկյանը ընդգծել է, որ եթե տարիներ առաջ Սփյուռքից միայն օգնություն էր սպասվում, ապա այսօր փոխվել են մոտեցումները. ցանկալի է, որպեսզի սփյուռքահայ գործարարները Արցախում բիզնեսի նպատակով ներդրումներ կատարեն, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր:

Պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ հնչեցված հարցին՝ Ա. Աղաբեկյանը նշել է, որ այդ ուղղությամբ Արցախում ակնկալում են միջազգային հանրության աջակցությունը և կոչ է արել, որպեսզի սփյուռքի համայնքներն այս հարցում ևս իրենց երկրներում ակտիվ ներգրավվեն քարոզչական աշխատանքներում:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031