Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի հեղափոխության տեսաերիզները քննվում են դատարանում

Հուլիս 04,2014 14:37

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտվում են նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում  «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործողություններն արձանագրած տեսաերիզները:

Ուսումնասիրվող տեսաերիզները սկսվում են հենց Ազատության հրապարակի դեպքերից՝ Շանթ Հարությունյանի հեղափոխական կոչերով, հայտարարություններով, թե իրենց մոտ բացի «շշերով բենզինից, փայտից, մարգանցովկա-բրոնզից, քարից ու ռագատկից» ուրիշ ոչինչ չեն վերցրել:

Տեսաերիզները ամբողջությամբ եւ մանրամասնորեն ներկայացնում են երթը ու ակցիայի մասնակիցների գործողությունները Մաշտոցի պողոտայում:

Արդեն մեկ ժամից ավելի է դատարանում ներկայացվում են տեսանյութերը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031