Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն առաջին անգամ պարտադրում է աղբյուր բացահայտել. «Հրապարակ»

Հուլիս 08,2014 11:00

Կենտրոնի դատավոր Գագիկ Խանդանյանի անունը, անշուշտ, կմտնի ՀՀ անկախ մամուլի պատմության մեջ։ Հունիսի 26-ին նա աննախադեպ դատական ակտ է կայացրել, որով պարտադրել է 2 լրատվամիջոցի՝ «Հրապարակ» օրաթերթին եւ ilur.am էլեկտրոնային կայքին, տեղեկատվության աղբյուր բացահայտել։ Նման որոշում լրատվամիջոցների դեմ մեր երկրում ընդունվում է առաջին անգամ։ Խնդրահարույց հրապարակումները վերաբերում են մայիսի 7-ին տեղի ունեցած միջադեպին, որը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում եւ այդ օրերին քննարկվում էր ամենուրեք՝ երթուղայիններում, փողոցում, տներում։

…Այսպիսով, դատարանով աղբյուրի բացահայտում պահանջելը նոր դատախազի ձեռագիրն է, նրա նորույթը, «նոու հաուն» ԶԼՄ-ների դեմ տարվող քողարկված պատերազմում։ Այս քայլն ուղղված է ոչ թե ոստիկանապետ Նադարյանի դեմ, որի ծառայական կենսագրությանը դեռ կանդրադառնանք, այլ լրատվամիջոցների։ Ավելի ճիշտ՝ նրանց աղբյուրների։ Ահա թե ինչու են ծանր հոդվածով գործ հարուցել։ Ոչ թե ոստիկանապետին 2-6 տարի ազատազրկելու միտումով, այլ աղբյուրի բացահայտման համար բավարար իրավական հիմք ստեղծելու նպատակով են գործ հարուցել։
Հեռանկարում այս նենգ մարտավարությունը բերելու է ազատ մամուլի թուլացմանը։ Քանզի դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի «անանուն աղբյուրների» հետ, եթե ԶԼՄ-ները բավարարեն դատախազի ցանկությունը, դրժեն իրենց տված խոստումը եւ բացահայտեն մարդկանց անունները։ Նրանց ամեն մի «ծանր» հանցագործության դեպքով քարշ կտան քննչական մարմիններ, կահաբեկեն, կսարսափեցնեն։ Մեկ-երկու նման բացահայտում, եւ մամուլն այլեւս կմնա պաշտոնական լրատվության հույսին, որը հիմնականում դանդալոշ է, վախվորած, ոչ օպերատիվ եւ, ինչպես լրատվության հայկական պրակտիկան է վկայում՝ հաճախ նաեւ կեղծ։

Հ.Գ. Երկու լրատվամիջոցներն էլ՝ «Հրապարակ» օրաթերթը եւ ilur.am կայքը, համաձայն չեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման հետ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031