Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում է շախմատի նոր դպրոցների կառուցման գործընթացը

Հուլիս 10,2014 16:15

 Էրեբունի վարչական շրջան  կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունիում կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Լրագրողների հարցերին ի պատասխան, քաղաքապետը նկատել է, որ դեռևս 2005 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ միասին առաջին շախմատի դպրոցը հիմնվել է Ավանում. «Տարիների ընթացքում ապացուցվեց, որ մեր այս նախաձեռնությունն արդարացված էր: Եվ հիմա մենք այդ ծրագիրն իրականացնում ենք նաև ամբողջ Երևանում՝ նպատակ ունենալով մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում էլ ունենալ շախմատի դպրոցներ: Այս ծրագիրը առանձնակի կարևորված է մեր կողմից և, որպես առաջնահերթություն, հետզհետե կյանքի ենք կոչում այն: Անցյալ տարի մենք Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում հնարավորություն ունեցանք բացել շախմատի դպրոցներ, իսկ մինչև այս տարեվերջ նախատեսել ենք ևս 5 վարչական շրջաններում՝ Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն, շահագործման հանձնել նոր շախմատի դպրոցներ: Այդպիսով քաղաքապետարանի ենթակայությամբ մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցների թիվը կհասնի 8-ի: Արդեն հաջորդ տարի կանդրադառնանք նաև մյուս վարչական շրջաններին, և համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո բոլոր վարչական շրջանները կունենան իրենց շախմատի դպրոցները: Թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ բոլորիդ, որ մեր կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի հայկական շախմատի համաշխարհային փառքը երբևէ չխամրի»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ի դեպ, ինչպես այսօր գործող շախմատի 3 դպրոցները, որոնցում սովորում են շուրջ 800 երեխաներ, այնպես էլ ապագա դպրոցները կգործեն անվճար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031