Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարո Գուլոյանի գործով վճռաբեկ բողոքը վերադարձվել է

Հուլիս 16,2014 17:54

20-ամյա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանությունից անցել է արդեն 2 տարի, բայց գործով ճշմարտությունն այդպես էլ մնացել է չբացահայտված: Ս/թ հուլիսի 16-ին ՀՀ Վճռաբեկ դատարանից ստացված որոշումը, որով վճռաբեկ բողոքը վերադարձվել էր, Մարոյի մահվան մութ պատմությունը բացահայտելու և արդարությունը վերականգնելու վերջին ներպետական հնարավորությունն էր: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ տվյալ գործով օրենքի միատեսակ կիրառության հարցում դատարանի որոշման էական նշանակություն ունենալու, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված առերևույթ դատական սխալի վերաբերյալ եզրահանգումներ անելու հիմքեր չկան: Չնսեմացնելով Վճռաբեկ դատարանի դերակատարությունը օրենքի պահպանության հարցում՝ տուժողի իրավահաջորդը, այնուամենայնիվ, բացարձակ համաձայն չէ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ և պատրաստվում է արդարություն և իրավունքների պաշտպանություն հայցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից: Մարո Գուլոյանի գործով թույլ տրված սխալները խախտել են ոչ միայն ներպետական, այլ նաև Եվրոպական Կոնվենցիայի դրույթների և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների պահանջները:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ փաստաբան Լուսինե Մինասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031