Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մովսիսյան. Արդեն 2 տարի չբացահայտված մահվան դեպքը

Հուլիս 21,2014 16:27

Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմիններն աշխատում են բավականին համախմբված և համաձայնեցված, նրանց իրականացրած աշխատանքը թերևս միայն զարմանք է առաջացնում, չկան իրար հակասող որոշումներ, կամ մի մարմնի որոշումն իրապես ապօրինի ճանաչող ավելի վերադաս մարմինների որոշումներ: Այս ամենում միակ բացասական մասն այն է, որ կայացված որոշումները չեն բխում ՀՀ Սահմանադրությունից, քաղաքացիների շահերից, կայացված որոշումների միջոցով չեն պաշտպանվում քաղաքացիների իրավունքները, ընդհակառակը որոշումների միջոցով ավելի է մեծանում մարդու իրավունքների ոտնահարման հնարավորությունը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ռազմավարական դատական գործերում վերոհիշյալ տեսակի շատ որոշումներ ու վճիռներ կան: Նախորդ տարվա վերջում՝ 2013 թ. դեկտեմբերի 24-ին, հայտնել էինք, որ ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործով ՀՀ ՀՔԾ-ից ստացվել է գրություն, որով հայտնել էին, որ Հայկ Մովսիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:

Արդեն գրեթե մեկ տարի Հ. Մովսիսյանի մայրը պայքարում է որպեսզի որդուն ճանաչեն քրեական գործով տուժող, իսկ իրեն տուժողի իրավահաջորդ, սակայն ՀՀ արդարադատության իրականացնող մարմինները ոչ միայն Հայկի մորը թույլ չտվեցին օրենքով սահմանված իր իրավունքներն իրականացնել և մասնակից դառնալ որդու մահվան մեղավորներին գտնելուն, այլ նաև կարճեցին գործը, այդպիսով կոծկելով երիտասարդի մահվան իրական պատճառները, դեպքը որակելով որպես ինքնասպանություն: Այս գրությունից հետո Հայկ Մովսիսյանի մայրը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փորձեցին ստանալ քրեական գործը կարճելու որոշումը և կարճված գործի նյութերը, բայց, քանի որ Հեղինե Պետրոսյանը՝ Հայկի մայրը, ոչ մի կերպ տուժողի իրավահաջորդ ՝ այսինքն դատավարության կողմ չէր ճանաչվել, չհաջողվեց ստանալ գործի նյութերը: Թե՛ առաջին ատյանի դատարանին և թե՛ էլ վերաքննիչ քրեական դատարանին ուղարկված դիմումները մնացին անարդյունք: ՀՀ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները ներկայացված դիմում-բողոքները մերժեցին պատճառաբանությամբ, որ մինչ դատարան դիմելը դիմումատուները ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Բաբայանի կողմից գրությամբ տրված մերժումները (դատավարության կողմ ճանաչելու և քրեական գործը կարճելու մասին որոշումը տրամադրելու մասին) չէին բողոքարկել վերադաս դատախազին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր մերժումը հիմնավորեց տառացիորեն այնպես, ինչպես մերժել էր ՀՀ առաջին ատյանի դատարանը: Ե՛վ առաջին ատյանի դատարանը, և՛ վերաքննիչ քրեական դատարանը իրենց որոշումները կայացնելիս շրջանցել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը ըստ որի՝ դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարանում (…..), այն դեպքում, երբ դատախազն իրեն ուղղված դիմումը մերժելով որպես հիմնավորում ներկայացրել է հենց նույն 100-րդ հոդվածը: Այսպիսով, արդարադատություն իրականացնող մարմիններից մեկը, նույն օրենքի դրույթն օգտագործելով, իսկ մյուսը՝ շրջանցելով, կայացրել են ապօրինի որոշում, մերժելով Հայկ Մովսիսյանին որպես տուժող, իսկ նրա մորը՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու օրինական պահանջը: Ավելին սույն գործի շրջանակներում դիմումատուների կողմից ներկայացվել է մի շարք միջնորդություններ դատավարության կողմ ճանաչելու մասին: Մասնավորապես 2013թ. օգոստոսի 16-ին ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ ներկայացվել է դիմում-բողոք ՀՀ գլխավոր դատախազին, որի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Գ.Խ. Երեմյանի կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի հայտնվել է, որ (…) համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դիմողն իրավունք ունի իրեն դատավարության կողմ մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճեն ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան: Այսինքն՝ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի մերժման որոշումները դատախազին բողոքարկման ենթակա չեն: Հատկանշական է մի փաստ, ստացվում է, որ այս գործի շրջանակներում դատավարության մասնակից ճանաչելու պահանջի մերժման որոշումները ՀՀ դատախազության և ՀՀ դատարանների կողմից քննության ենթակա չեն, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սույն գործը քննած դատավորների համար առհասարակ գոյություն չունի: Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչների՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և իրավաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում այս առիթով նշվում է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացումը չի եղել իրական, այսինքն՝ Հեղինե Պետրոսյանը իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտումները վերականգնելու իրական հնարավորություն չի ունեցել: Վճռաբեկ բողոքում ներկայացնելով բազմաթիվ հիմնավորումներ Հայկ Մովսիսյանի տուժող լինելու և ՀՀ դատական ատյանների կայացրած որոշումների ո՛չ արդարացի լինելու մասին, դիմումատուն 2014թ. հուլիսի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանին խնդրել է բողոքն ընդունել վարույթ, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թ. հուլիսի 4-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031