Հայաստանի հավաքականի պատանի ծանրորդ Հայկ Մովսիսյանը Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան եւ Մ 15 առաջնությունում երեք արծաթե մեդալ նվաճեց։
Մինչեւ 15 տարեկանների պայքարում հանդես եկած մեր մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 122 կգ, հրումում երկրորդ փորձից հետո գլխավերեւում պահեց 130 կգ-ն ու երկամարտի 252 կիլոգրամով դարձավ արծաթե մեդալակիր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































