Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանն առաջնորդվի իր ներքին շահերով՝ միշտ կունենա բարենպաստ լուծումներ Ղարաբաղի հարցում». Սոս Գիմիշյան

Հուլիս 23,2014 14:17

«Ակտիվացումը, որ տեղի է ունենում ղարաբաղյան խնդրի շուրջ եւ սահմանային լարվածությունը կապված է մի խնդրի հետ՝ Հայաստանի վճռի՝ գնալ դեպի Եվրասիական տնտեսական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն»,- այսօր` հուլիսի 23-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Քրիստոնեա ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նա կարծում է, որ երբ Հայաստանը ընդդիմանում է այդ երկու բեւեռներից մեկին, ղարաբաղյան հարցի շուրջ որոշակի առաջարկներ են առաջ քաշվում եւ ամեն ընդդիմանալուց այդ լուծումներն ավելի բարենպաստ են դառնում.
«Մենք միշտ երազում էինք, որ Արեւմուտքը, Մինսկի խումբն ընդունի Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը, բայց միշտ դա դիտարկվում էր` տարածքների պայքար, Հայաստանը ագրեսոր էր համարվում: Իսկ հիմա, երբ որ Հայաստանը երկար տարի տրամադրված էր, որ գնում է դեպի Ասոցացման, շուռ տվեց իր վեկտորը դեպի Եվրասիական միություն, Արեւմուտքը սկսեց խոսել, որ պատրաստ է ճանաչել Ղարաբաղի կարգավիճակը, միջանցք պահպանել, բայց միայն այդ 7 շրջանները հետ տրվեն: Այսինքն` սայլը տեղից շարժվեց»:

Պարոն Գիմիշյանը համարում է, եթե Հայաստանի Հանրապետությունը ճկուն քաղաքականություն վարի եւ մի օր էլ ընդդիմանա մյուս բեւեռին, ապա հնարավոր է, որ ավելի լավ լուծում առաջարկվի: Ըստ նրա` եթե Հայաստանը առաջնորդվի իր ներքին շահերից ելնելով՝ միշտ կունենա բարենպաստ լուծումներ Ղարաբաղի հարցում.
«Ղարաբաղի հարցը մեր ազգի ամենակարեւոր խնդիրներից մեկն է, եւ ես այս տեղի ունեցող փոփոխությունները դրական եմ գնահատում, որովհետեւ լուծումներն արդեն ուրվագծվում են հօգուտ մեզ: Եթե նախկինում ես երազում էի, որ որոշումը ուրվագծեր Լաչինի եւ Քարվաճառի հետ միասին, հիմա իմ ցանկություններն ավելի են ընդլայնվել: Ես տեսնում եմ տարբերակներ, որ մենք տարածքային զիջումների չգնալով՝ նաեւ ունենանք լուծում»:

Նրա կարծիքով` այդ արդյունքին հասնելու համար պետք է ժողովրդի վստահությունը կրող իշխանություն եւ ճկուն քաղաքականություն, նաեւ անհրաժեշտ է, որ այդ իշխանությունը ոչ թե ռուսամետ կամ արեւմտամետ լինի, այլ լինի հայամետ: Սոս Գիմիշյանը հայտարարեց, որ Արեւմուտքը հասկանում է, որ այս գործընթացը կարող է երկարաձգվել եւ ստատուս քվոն տեւի եւս 20 տարի եւ որեւէ տարածք վերադառնալու հարց չառաջանա.
«Եթե Հայաստանը ըմբոստ կեցվածք ընդունի, ապա դա օգուտ կբերի մեզ: Ուր ուզում եք գնացեք, եթե դու չես հարգում քո շահերը, վատ են լինելու: Տեղը կարեւոր չէ, աշխարհը գրեթե նույնն է` ինչ Արեւմուտքը, ինչ Արեւելքը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031