Լրահոս
Օրվա լրահոսը

Բան Կի-մունի մտահոգությունը ԼՂ սահմանային լարվածության ու զոհերի կապակցությամբ

Օգոստոս 05,2014 12:53 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայտարարություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի անունից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ

Գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային այլ գործընկերների կողմից արտահայտված խոր մտահոգությունը կապված շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության և ուժի կիրառման կտրուկ ավելացման հետ։ Սա վերջին օրերին հանգեցրել է մարդկային կյանքերի բազմաթիվ կորուստների և վիրավորների։

Նա կոչ է անում բոլոր կողմերին՝ հարգել հրադադարի պայմանագիրը, զերծ մնալ բռնության հետագա ծավալումից և լծվել լարվածության անհապաղ թուլացման ու երկխոսության՝ հետամուտ լինելով քաղաքական արագ և խաղաղ կարգավորման։

Գլխավոր քարտուղարն իր լիակատար զորակցությունն է արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի և բոլոր կողմերի ջանքերին՝ ուղղված այս վտանգավոր իրավիճակի հանգուցալուծմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: