Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդուարդ Շարմազանովը թող դրա հույսը չունենա» (տեսանյութ). «Ա1+»

Օգոստոս 06,2014 10:45

Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը չի պատրաստվում մեկնաբանել Էդուարդ Շարմազանովի հիացմունքը։ Այո, արտաքին ռազմական վտանգի դեպքում ներքաղաքական օրակարգը մղվում է հետին պլան, այո, այդ օրերին Հայ Ազգային Կոնգրեսն իր բոլոր ուժերը կներդնի արտաքին վտանգը չեզոքացնելու գործին

«Բայց դրանից զատ պայքարը այս հանցագործ ռեժիմի դեմ երբեք չի դադարելու. Էդուարդ Շարմազանովը թող դրա հույսը չունենա»։

Արման Մուսինյանը կասկածում է, որ քաղաքական ուժերի միասնությունը կարող է առիթ դառնալ անընդհատ լարված պահել իրավիճակը սահմանում, որպեսզի իշխանության փոփոխության հարցը օրակարգից դուրս գա։ Ըստ նրա, դա հեշտ կբացահայտվի:

«Անցած տարիների իրենց վարքն ապացուցում է, որ իրենք ամեն ինչի պատրաստ են, բայց ես մի վերջին հույս ունեմ, որ նման խելահեղության նրանք չեն գնա»։

Ի դեպ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչը չի կարող ասել, թե ինչքանով կնպաստեն սահմանում լարվածության թուլացմանը Ռուսաստանի նախագահի հետ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հնարավոր առանձին հանդիպումները

«Ես ակնկալում եմ, որ սահմանում լարվածության թուլացում կլինի ունենալով այն վստահությունը, որ մեր զինված ուժերը ցանկացած այսպիսի մի ոտնձգության համարժեք պատասխան կտան եւ հակառակորդը կհասկանա, որ ցնորամտությունների եւ խելահեղ քայլերի ժամանակը չէ»։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031