Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանության ընթացքում դանակահարել է

Օգոստոս 06,2014 16:18

Օգոստոսի 5-ին, ժամը 03.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, արյունահոսություն, ձախ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1994 թ. ծնված Համլետ Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Մեկնած օպերատիվ խմբին 1979 թ. ծնված Արմինե Դ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, իր ծանոթ` 1987 թ. ծնված Հարություն Հ.-ն /հունիսի 24-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով/ վիճաբանել է Համլետ Մ.-ի հետ և դանակով հարվածել նրան` պատճառելով վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 15.40-ին, Արմավիր գյուղից Հարություն Հ.-ն բերման է ենթարկվել ու տվել ինքնախոստովանական բացատրություն:

Հարություն Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031