Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ալիեւը Սերժ Սարգսյանի մոտ պիտի մարդ փնտրեր»

Օգոստոս 08,2014 13:46

«Նույնիսկ սահմանի վրա հաճախ լսում ես` եթե ռուսն ուզենա, նման բաներ չեն լինի: Սա անուղղակի մեղադրանք է մեր ռազմավարական դաշնակցին, որ ինքն առնվազն նպաստել է այս իրավիճակի երկարացմանը»,- այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով այսօր-վաղը Սոչիում կայանալիք հանդիպումներին, ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը` հավելելով. «Շատ կարեւոր է, որ ՀՀ նախագահը գիտակցի, որ ինքը այս իրավիճակում շահեկան դիրքերով է գնում բանակցությունների ու չպիտի էժանացնեք հայ զինվորի ու սահմանում այդ ամեն ինչն ապրած մարդու ձեռք բերածը, որը իսկապես քաղաքական կապիտալ է»:

Այս տարիների ընթացքում ոչ միայն հակամարտության էությունն է այնքան աղավաղվել, որ ագրեսորն իրեն զոհ է ներկայացնում, այլ նաեւ բանակցային գործընթացն է աղավաղվել. «Նման իրավիճակում, ընդհանրապես, Իլհամ Ալիեւը պիտի ընկած լիներ Բակո Սահակյանի ետեւից, Սերժ Սարգսյանի մոտ մարդ փնտրեր, որ համոզեր հրադադարի ռեժիմի պահպանում: Բայց, ցավալիորեն, մենք թույլ ենք տալիս ամեն անգամ, բանակցություններում շահեկան դիքերը ճիշտ չօգտագործելով, որ Ալիեւն իրեն պահի ամենավերջին կամակոր, այլանդակ լակոտի նման, իրեն անսանձ պահի, պարտված ու խոցելի դիրքերում չզգա»: Քաղաքագետը գտնում է, որ այս կապիտալը շատ լուրջ պետք է օգտագործվի, քանզի, իրավիճակը իրականում կարող է օգտագործվել խաղաղությունը ամրապնդելու համար:

«Ես զարմացա, որ այս տարիների ընթացքում շատ գյուղերում ապաստարաններ չեն ստեղծվել: Ոչ միայն սահմանի ամրապնդման, աշխարհազորի ձեւավորման ուղղությամբ պիտի աշխատվի, որ բանակը միայնակ չլինի, քաղաքացիական բնակչությունը կանգնի բանակի կողքին: Բարեբախտաբար, կամավորական սկզբունքներով դա լինում է: Պիտի հասկանանք, որ այս իրավիճակը կարող է բավականին երկար լինել, ու մենք պիտի պատրաստ լինենք: Տարածաշրջանը միանգամայն նոր իրավիճակին ադապտանալու մեջ է»,-ասաց նա` հավելելով, որ Սոչիում հայկական կողմը չպիտի թույլ տա որեւէ երրորդ կողմի շահերն առնչվող հարցեր քննարկել: Այս ամենում միակ դրականը նա համարում է այն, որ Հայաստանն ու Արցախը միայնակ կարողացան դիմակայել տարիների ընթացքում մի քանի անգամ գերակայություն ստացած Ադրբեջանին. «Ադրբեջանում լրջագույն ստերեոտիպեր եւ միֆեր ենք ջարդել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԱՐՄԵՆ says:

    Այո զարմանալի է, որ ապաստարաններ, ռեստորաններ, գիշերային բարեր….ամեն մի գյուղացու էլ տանկ ու գրադ: Ամեն ինչ չափ ունի ու քո զարմանքը Ստյոպա սահմանից անդինէ: Թե ինչի սահմանից հուսամ մտածելու առիթ չունես:

  2. david says:

    Արա դե թող լուռ մնամ էլի, այ պարծենկոտ գոռոզ Նադիր:Ո*վ սերժի մոտ մարդ կփնտրի ողջ աշխարհում, կարող ես ասել: Սերժից հրադադար դուք եք ազգովի խնդրում, բայց փաթաթվել է ձեր ազգային պարանոցին և հայերենով պարսկաղեյրան է պարում: Էդ ինչ մեծամանիա է , որ ժանտախտի պես փաթաթվել է ձեր բառաֆոնդին:Ախր դու վստահ ես, որ ցանկացած պահի հենց ներսում կմարի պարծենկոտի խոսելու ունակությունը:Նույնիսկ եթե միամիտ փրփուր ես, համեստ եղիր, ամոթ է:Դու, քո սերժը, սահմանին դողացող ձեր խեղճ անտեր երեխեքը, ձեր զենք չտեսած իշխանակլանը:Ամոթ է,զգույշ, որ չլինի շատ ուշ, թասիբի մի գցիր և ոչ մեկի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031