Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Սերժ Սարգսյանը հույս չունենա, թե անպատիժ է մնալու». Շանթ Հարությունյան

Օգոստոս 08,2014 15:16

«Վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունն անհրաժեշտ է դարձնում ոչ միայն ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքները, այլև իրականացնել որոշակի գործողություն համանախագահների կազմում»,- այսօր դատարանում հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

Հետո մանրամասնեց, թե ինչ նկատի ուներ. «Մասնավորապես նկատի ունեմ Ռուսաստանի մասնակցության հարցը: Քանի դեռ Ռուսաստանը Մինսկի խմբում որոշիչ մասնակցություն ունի, ԼՂ հարցը երբեք արդարացի լուծում չի ստանա: Ինչպես գիտեք, Ղարաբաղը Ադրբեջանին է հանձնվել Ռուսաստանի կողմից 1921թ.-ին ռուս-թուրքական պայմանագրով: Անտեղյակների համար նշեմ, որ այդ պայմանագիրը գործում է մինչ օրս, և Ռուսաստանը համանախագահներից միակն է, ով Թուրքիայի առաջ պարտավոր է ԼՂ հարցը լուծել հօգուտ Ադրբեջանի: Հիշեցնեմ նաև, որ 1956-ին, իսկ այնուհետև 2011-ին, նշվեց պայմանագրի 90-ամյակը Մեդվեդևի ու Էրդողանի կողմից՝ դրանով ցույց տալով իրենց հավատարմությունը պայմանագրին»:

Ըստ պարոն Հարությունյանի, քանի դեռ Ռուսաստանը չի հրաժարվել այդ պայմանագրից, իրավունք չունի հանդես գալ իբրև հաշտարար. «Ռուսաստանը Մինսկի խմբում չի կարող ոչ միայն հանդես գալ որպես չեզոք, անկողմնակալ դիրքերից, այլև ամեն կերպ ձգտելու է ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին:

Չեմ կարող ասել, թե որքան արդարացի կլինեն մյուս համանախագահները, բայց միանշանակ կարող եմ պնդել, որ Ռուսաստանը հանդես է գալիս միմիայն Ադրբեջանի օգտին՝ առաջնորդվելով ռուս-թուրքական պայմանագրով ստանձնած պարտավորություններով:

Այս ամենը շատ լավ հասկանում են ՀՀ իշխանությունները, բայց լռում են, քանի որ Ռուսաստանի դրածոներն են: Եթե Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը իրենց ավարտված դավաճաններ չեն համարում, ապա պետք է ԵԱՀԿ-ից պահանջեն, որպեսզի Ռուսաստանը՝ որպես կողմնակալ երկիր, հեռանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից: Ռուսաստանի փոխարեն կարող է լինել որևէ եվրոպական երկիր»:

Վերջում էլ հավելեց, որ իր կարծիքով, այսօր շատ հարմար է, որ Սերժ Սարգսյանը Սոչիում Պուտինին ներկայացնի ԼՂ հարցում Ռուսաստանի մասնակցության աննպատակահարմարության հարցը. «Թող Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի նմանները հույս չունենան, թե 1920թ.-ին, երբ հայ դավաճանները ծախեցին Նախիջևանը ու էլի հայկական տարածքներ ու մնացին անպատիժ, Միկոյաններն էլ բարձր պաշտոն ստացան, հույս չունենան, թե ծախելով Հայաստանը՝ վաղը բարձր պաշտոններ են ունենալու:

Բոլոր դավաճանները պատժվելու են: Եթե սա իրենք չեն հասկանում, թող գնան Ռոբերտ Քոչարյանը կբացատրի, ու ասածս Քոչարյանին էլ է վերաբերում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel Jeshmaridian, PhD says:

    This is called 100%-Truth! Nalbandyan and Sarksyan should be put onto the soap!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031