Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետն այցելեց շինհրապարակներ (տեսաշար եւ տեսանյութ)

Օգոստոս 08,2014 16:11

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցով Աջափնյակ համայնքում էր: Նա եղավ Սիսակյան 19 եւ Շինարարների 15 հասցեներում ընթացող շինհրապարակներում, զրուցեց շինարարների հետ:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ քաղաքապետն ասաց, որ այս տարվա հունվարի 1-ի տվյալներով՝ Երեւանում քանդման ենթակա ինը շենք կա՝ վթարայնության 4-րդ կարգ ունեցող:

Ընդհանուր հաշվով 450 բնակարան ունեցող այդ շենքերի բնակիչների համար կառուցվում է 4 շենք՝ 12 հարկով՝ Սիսակյան 16, Շինարարների 15, Շինարարների 6, Մարգարյան 45 հասցեներում: Այս շենքերի կառուցման համար նախատեսված 5,6 մլրդ դրամից 4 մլրդը տրամադրել է կառավարությունը՝ պետական բյուջեի միջոցներից, իսկ 1,6 մլրդը՝ Երեւանի համայնքային բյուջեից: Բայց, ինչպես հպարտությամբ նշեց քաղաքապետը, նախորդ տարի շահագործման հանձնված երկու շենքերը՝ 200 բնակարանով, ամբողջությամբ կառուցվել էին համայնքի բյուջեի գումարներով:

Կառուցվող շենքերը մինչեւ եկող տարվա վերջ պատրաստ կլինեն եւ այդ շենքերից 450 բնակարան կհատկացվի վթարային եւ քանդման ենթակա շենքերի բնակիչներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Առավոտի» հետ զրույցում շինհրապարակների կողքի շենքերի բնակիչները նշեցին, որ շինարարները «մրջյունի պես ամբողջ օրն» աշխատում են: Իսկ շինարարները մեզ հետ զրույցում ասացին, որ ստանում են օրվա համար միջինը 5-6 հազար դրամ աշխատավարձ: Շինարարների 15 հասցեում շինարարությունը մի քանի օր առաջ էր սկսվել: Ըստ շինարարների՝ խոշոր քարաբեկորներ կան հիմքի տակ, որոնք մեծ դժվարությամբ են քանդվում:

Նախկինում այդ հասցեում «խրուշչովկա» է եղել, բնականաբար, շատ թույլ հիմքով: Իսկ այժմ լավ խորը հիմք են փորում, բայց՝ դժվարությամբ: «Երբ որ շինարարությունը մեծ թափ ստանա՝ բանվորների թիվն էլ կշատանա, առայժմ 10-15 հոգով ենք աշխատում»,-ասացին շինարարները:

Քաղաքապետը այլ հարցերի՝ քաղաքային խնդիրների չվերաբերող, չպատասխանեց: Սահմանում իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան նա ասաց, որ նախորդ անգամ պատասխանել է այդ հարցին եւ չի կրկնվելու:

Տարոն Մարգարյանին մոտեցան նաեւ մի քանի թոշակառու բնակիչներ՝ տարբեր սոցիալական հարցերով, օրինակ՝ ատամնապրոթեզի, աչքերի վիրահատման եւ այլ հարցերով, նա այդ մարդկանց ուղղորդեց դեպի թաղապետարան: Աջափնյակի թաղապետը խոստանում էր օգնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքապետն այցելեց նաեւ վերանորոգված եւ բարեկարգված մեկ բակային տարածք եւ մեկ այգի՝ նույն համայնքում:

PrevPhoto
NextPhoto

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031