Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզել են ոստիկանները. ոչ թե ֆուտբոլ էր խաղացել, այլ դանակահարել էին

Օգոստոս 11,2014 18:03

Ըստ police.am կայքի՝ օգոստոսի 8-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Դավիթ Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Տուժողը հետո բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ֆուտբոլ խաղալու ժամանակ վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Դավիթ Հ.-ին Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքի մոտ դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1997 թ. ծնված Տիգրան Ս.-ն, որը օգոստոսի 9-ին, ժամը 06.10-ին, ներկայացվել է բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031