Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը իր զենքը հանձնել է ուրիշին

Օգոստոս 13,2014 12:19

ՀՀ ՀՔԾ վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ոստիկան Մկրտիչ Մ.-ի կողմից հաշվեցուցակային զենքը և ռազմամթերքն անփութորեն պահպանելու, ծառայակից Սարգիս Հ.-ին հանձնելու և արձակված կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, այս մասին հաղորդել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մկրտիչ Մ.-ն ծառայելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայությունում որպես ոստիկան, 2014թ. մայիսի 30-ին, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու սահմանված կարգը, ծառայակից Սարգիս Հ.-ի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը: Հրազենը վերցրած Սարգիս Հ.-ն զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է ձախ դաստակի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք, որն առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:

Մկրտիչ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031