Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

Օգոստոս 19,2014 13:25

Օգոստոսի 19-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան 5-րդ կմ-ում «Միտսուբիշի» մակնիշի 34DR4251 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Հրշեջ փրկարարները Ա. Ս.-ին (ծնվ. 1980թ.), Վ. Շ.-ին (ծնվ. 1983թ.) և Գ. Մ.-ին (ծնվ. 1991թ.) դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031