Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանն իրեն չգնահատված բժշկի հետ համեմատեց (Տեսանյութ) 

Օգոստոս 22,2014 15:09

Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի կեսերին. այս մասին այսօր Ճարտարապետության թանգարանում կազմակերպած ասուլիսին ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ պողոտան նոր լուծումներ է ունենալու, ասենք՝ նախկինում սվաղ էր արվում, հիմա կոշտ նյութեր են օգտագործվում, բնական քարեր են օգտագործվում, ծաղկամաններն են փոխվում:

Նարեկ Սարգսյանի խոսքերով` «Առաջին անգամ թփերի փոխարեն ծառեր են նախատեսված, սա այն է, ինչ մենք միշտ ուզել ենք, բայց հիմա է դարձել հնարավոր: Լուսավորչության բոլոր էլեմենտներն են փոխվելու, նոր լուսավորություն է լինելու»:
Հյուսիսային պողոտայում նաեւ ժամանակակից քանդակներ են տեղադրվելու, ըստ նախարարի, շենքերի պատերը զարդարվելու են մագլցող կանաչով, որ կաթիլային եղանակով է ոռոգվելու:

Այսինքն` ճարտարապետական ձեր նախկին սխալնե՞րն եք խմբագրում, ինչո՞ ւ Հյուսիսային պողոտան կառուցելու ժամանակ այդ ամենը չի արվել, լրագրողների այս հարցերին պարոն Սարգսյանն ասաց. «Սարկազմը հասկանում եմ, ցավոք, պետք է հիասթափեցնեմ: Սա ինձ հիշեցնում է բժիշկների պատմությունը. մարդը մահամերձ ընկած է, բժիշկը կյանքը փրկում է, ու մատին մի հատ սպի է մնում, նրան ասում են` ինչո՞ւ ես սպի թողել»:

Նարեկ Սարգսյանի ու բժշկի համեմատությունները` տեսանյութում

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031