
Համերգը վարեցին հանրաճանաչ հաղորդավար Սուսաննա Շահինյանը և սիրիահայ երգիչ Ժան Վարդանը:
70-ականների երգերի կատարումներով հանդես եկան Արամոն, Էմմին, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրիելյանը:
Ջազային երաժշության ընտրանի ներկայացրեցին սիրիահայ արվեստագետներ Րենա Տին, Ժան Վարդանը, Լիլա Վարդանյան-Պօղոսեանը, Կարօ Տաղտեվիրենեանը:
Կարդացեք նաև
Նվագակցում էր «70-ականների Երևան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են:

Ողջունելով համերգի կազմակերպիչներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներին, հովանավորներին, արտիստներին: Այսօր Հալեպը արյունահոսում է, մեր մայր գաղութը պատերազմի մեջ է: Մենք հավաքվել ենք այստեղ մեր զորակցությունը հայտնելու, օգնելու, աջակցելու մեր սիրիահայ հայրենակիցներին: Նրանք զգում են, որ Հայրենիքն իրենց կողքին է և դժվարին պահին մենակ չի թողել: Մենք ուժեղ ենք միասին, և միասին պետք է հաղթենք ու զորանանք: Մենք կանք, կլինենք ու կշատանանք»:
Հայաստանցի և սիրիահայ սիրված երգիչների մասնակցությամբ համերգը Հայաստանում սիրիահայերի ինտեգրման հերթական քայլն է և ապացույցը, որ մշակույթն ազգի համախմբան կարևորագույն միջոցներիցէ:
Համերգն ավարտվեց «Զարթնի՛ր լաո» երգի միասնական կատարումով: Երաժիշտներին հոտնկայս ձայնակցում էր ողջ դահլիճը:
ՀՀ սփյուռքի նախարարություն



















































