Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» բարեգործական համերգը

Օգոստոս 30,2014 14:50

 hamerg 1hamerg 2Օգոստոսի 29-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀԲԸՄ  հովանավորությամբ կայացավ «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կուղղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը:

Համերգը վարեցին հանրաճանաչ հաղորդավար Սուսաննա Շահինյանը և սիրիահայ երգիչ Ժան Վարդանը:

70-ականների երգերի կատարումներով հանդես եկան Արամոն, Էմմին, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրիելյանը:

Ջազային երաժշության ընտրանի ներկայացրեցին սիրիահայ արվեստագետներ Րենա Տին, Ժան Վարդանը, Լիլա Վարդանյան-Պօղոսեանը, Կարօ Տաղտեվիրենեանը:

Նվագակցում էր «70-ականների Երևան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի Հայաստանի պետական էստրադային  նվագախմբի անդամներն են:

hamerg 4Համերգին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստի գործիչներ, հյուրեր:

Ողջունելով համերգի կազմակերպիչներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներին, հովանավորներին, արտիստներին: Այսօր Հալեպը արյունահոսում է, մեր մայր գաղութը պատերազմի մեջ է: Մենք հավաքվել ենք այստեղ մեր զորակցությունը հայտնելու, օգնելու, աջակցելու մեր սիրիահայ  հայրենակիցներին: Նրանք զգում են, որ Հայրենիքն իրենց կողքին է և դժվարին պահին մենակ չի թողել: Մենք ուժեղ ենք միասին, և միասին պետք է հաղթենք ու զորանանք: Մենք կանք, կլինենք ու կշատանանք»:

Հայաստանցի և սիրիահայ սիրված երգիչների մասնակցությամբ համերգը Հայաստանում սիրիահայերի ինտեգրման հերթական քայլն է և ապացույցը, որ մշակույթն ազգի համախմբան կարևորագույն միջոցներիցէ:

Համերգն ավարտվեց «Զարթնի՛ր լաո» երգի միասնական կատարումով: Երաժիշտներին հոտնկայս ձայնակցում էր ողջ դահլիճը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031