Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը մասնակցեց «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին

Սեպտեմբեր 03,2014 17:21

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի տասնյակ թանգարաններ և արխիվներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեցին ցուցադրության կազմակերպմանը:

Ցուցադրությունը կազմակերպվել է ինտերակտիվ ձևաչափով` թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Ցուցադրության առաջին այցելուներից է դարձել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով սպանվել է 75 միլիոն մարդ, փլուզվել չորս խոշոր համաշխարհային կասրություններ` Ավտրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական և Բրիտանական:

Ցուցատախտակներից մեկը նվիրված է 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությանը:

Ցուցադրության մեջ ներառված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից տրամադրված լուսանկարներ, որոնք վկայում են մի ամբողջ ժողովրդի նկատմամբ իրականացված ամենավայրագ հանցագործությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՑԹԻ-ն Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպեց «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողով:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930