Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ ազատամարտիկներ Երևանի քաղաքապետի խորհրդականի գլխավորությամբ այցելել են 4 սահմանամերձ զորամիավորումներ

Սեպտեմբեր 09,2014 13:20

ՀՀ ՊՆ զորամիավորումներում ռազմահայրենասիրական միջոցառումների մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ից 17-ը մի խումբ ազատամարտիկներ Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանի գլխավորությամբ այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի Տավուշի մարզում տեղակայված 4 սահմանամերձ զորամիավորումներ և հանդիպել զինվորների հետ: Զինվորների հետ հանդիպումները եղել են ջերմ ու անկաշկանդ և ուղեկցվել անձնակազմի բարոյահոգեբանական ոգու բարձրացմանը միտված մշակութային միջոցառումներով: Օգոստոսի 16-ին և 17-ին խմբին է միացել և զորամասերում համերգներով հանդես եկել «Կարին» ազգագրական համույթը: Արցախյան գոյամարտի տարիներին

տարածաշրջանում մարտնչած ազատամարտիկները նաև իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել զինվորներին: Օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 6-ին էլ նախաձեռնությանն են միացել ՀՀ կոմպոզիտորների միության անդամեր, որոնց մասնակցությամբ Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամիավորումներում կայացել են բազմաժանր համերգային ծրագրեր: Զորամասերի հրամանատարներն ու զինվորները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին դրսևորած նախաձեռնության համար, ինչին ի պատասխան Գրիգոր Սարիբեկյանը վստահեցրել է, որ նմանատիպ այցելությունները պարբերական բնույթ են կրելու: Սեպտեմբերի 14-ին՝ կապավորների մասնագիտական տոնի առիթով, Արտաշատում տեղակայված կապի ուսումնական կենտրոնում դարձյալ քաղաքապետարանի աջակցությամբ կկայանա տոնական միջոցառում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930