Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ «սուտը բռնած» Նաիրա Զոհրաբյանին. «Պետք էր ոչ թե զանգել, այլ հանդիպել»

Սեպտեմբեր 10,2014 13:35

ԱԺ-ում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ  կառավարության ներկայացուցչը ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին ի պատասխան՝ վստահեցնում էր, որ այդ նախագիծը քննարկվել է մասնագետների, Հ/Կ-ների հետ: Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մատնանշված Հ/Կ-ներին է զանգել եւ ճշտել՝ այդ նախագիծը չի քննարկվել իրենց հետ: Հիշեցնենք, որ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես բնապահպանության փոխնախարարի երեսին նետեց, որ նա ստում է, Հ/Կ-ների հետ հանդիպում չի եղել:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Մենք զանգահարեցինք նշված հասարակական կազմակերպություններին, նրանցից որեւէ մեկի հետ այդ նախագիծը չի քննարկվել: Քննարկվել է նախորդ տարբերակը: Սա ի գիտություն նրանց, ովքեր այստեղ շատ բարձր հայտարարում էին, որ քննարկվել է Հ/Կ-ների հետ: Կրկնում եմ, այդ տարբերակը չի քննարկվել նրանցից եւ որեւէ մեկի հետ: Ճշտել ենք հատ-հատ»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի պատասխան նետեց, թե «Եթե իրենց հետ քննարկված չլինեին, հայտարարվել է այդ մասին, իրենք կդիմեին ԱԺ: Դրա համար անհրաժեշտ էր ոչ թե զանգել, այլ հանդիպել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930