Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը ստեղծել է միջազգային կազմակերպությունների հետ փորձի փոխանակման ծրագրերին մասնակցելու պայմաններ»

Սեպտեմբեր 11,2014 19:50

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը

«Եվրոպայի Երիտասարդ Պահպանողականները»՝ (European Young Conservatives) հանդիսանում են միջազգային խոշորագույն երիտասարդական կազմակերպություն, որն իր շուրջն է համախմբում 20-ից ավել միջազգային հեղինակավոր միավորումներ՝ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Շվեցարիայից, Ավստրիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մոլդովայի Հանրապետությունից, Պորտուգալիայից, Չեխիայից, Բելգիայից, Դանիայից, Իսլանդիայից, Լեհաստանից և Լատվիայից:

10704146_4706655360204_9091761687094415067_n

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության պատվիրակությունը՝ ԲՀԿ ԵՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների միության խորհրդի անդամ, հատուկ ներկայացուցիչ Արմեն Արզումանյանի մասնակցությամբ գտնվում էին Մեծ Բրիտանիայի թագավորության Քեմբրիջ քաղաքում՝ Եվրոպայի Երիտասարդ  Պահպանողականների հրավերով: Կազմակերպվել են մի շարք աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ, որի արդյունքում Եվրոպայի Երիտասարդ Պահպանողականների և ԲՀԿ Երիտասարդների Միության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որում ամրագրված են երկկողմ համագործակցության հիմնական դրույթներն ու փոխգործակցության ամրագրված ուղիները: Ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում, հնարավորություն է ստեղծվել ԲՀԿ Երիտասարդների Միության ներկայացուցիչների համար մասնակցություն ունենալ Եվրոպային Երիտասարդ Պահպանողականների միության լիիրավ անդամ հանդիսացող 20-ից ավելի Եվրոպական կազմակերպությունների միջոցառումներին:

Հիմք ընդունելով ԲՀԿ ծրագրային դրույթներն ու երիտասարդական առաջնային հիմնահարցերը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երիտասարդների համար ստեղծել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն՝ երիտասարդական, կրթական և փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերին մասնակցելու բոլոր պայմանները, արդյունքում՝ կնքվեց պայմանագիր, որը մեր երիտասարդներին բացառիկ հնարավորություն է  ընձեռում՝ հաղորդակից դառնալ Եվրոպական մշակութային, կրթական, գիտական փորձի  փոխանակմանն ուղղված լավագույն ծրագրերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Yeranuhi says:

    Շնորհավորում եմ բոլորիս, պարոն Էնֆիաջյանի յուրաքանչյուր խոսքն ապացուցվում է գործով, միակ մարդը, ով մտահոգված է մեր՝ երիտասարդներիս ապագայուվ, Դուք եք պարոն Էնֆիաջյան, շնորհակալ եմ մեր կողքին լինելու և յուրաքանչյուր հարցում սատարելու համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930