Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ինձ համար եւ շատերի համար իսկապես Մարտի 1-ը բացահայտվել է»

Սեպտեմբեր 22,2014 17:08

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն օրերս լրագրողների հետ զրույցում խոսելով 2008թ. Մարտի 1-ի մասին՝ վստահեցրել էր, որ «Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են: Իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից հարուցված»:

ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը Aravot.am-ի հետ զրույցում համաձայնեց Աղվան Հովսեփյանի հետ, որ Մարտի 1-ը բացահայտված է. «Ինձ համար եւ շատերի համար իսկապես Մարտի 1-ը բացահայտվել է: Դա եղել է այն ժամանակվա իշխանության հրահանգը օգտագործել բոլոր անօրինական ուժային միջոցները Ազատության հրապարակում նստած մարդկանց ցրելու համար: Դա արվել է: Ես չեմ կարծում, որ հրամանը եղել է՝ «սպանել բոլորին», բայց ես համոզված եմ, որ եղել է այսպես՝ օգտագործեք ցանկացած ուժային մեթոդներ:

Եվ քանի որ այն ժամանակվա ոստիկանությունը պատրաստ չէր իրականացնել այդպիսի բաներ, այդտեղից էլ եղան զոհեր, ուղղակի կրակոցներ՝ ծխային փամփուշտների, որոնք հենց մարդկանց էին ուղղված, ոչ թե օդ: Այդտեղից է եղել «Կալաշնիկով» տեսակի զենքով կրակոց, դիպուկահարներ: Ես չեմ կարծում, որ մեղավորները պատժվել են, նույնիսկ կրակողները չեն հայտնաբերվել, չնայած բոլորը գիտեն, 10 հոգի մարդ է կանգնած եղել, գիտեն ով է կրակել եւ ինչու: Պարզ է, որ այդ մարդիկ կրակել են ոչ թե ինքնուրույն, այլ հրաման են ստացել վերեւից: Իսկ վերեւը գալիս է մինչեւ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյան»:

Հովհաննես Իգիթյանը հորդորեց, որ Ռոբերտ Քոչարյանին հարցնենք, թե ինչու այն ժամանակ ինքն իր կաբինետում նստած փետրվարի վերջին հավաքել եւ այդպիսի հրամաններ է տվել. «Ընդ որում, Աղվան Հովսեփյանը նստած է եղել այնտեղ: Այնտեղ եղել են շատ մարդիկ, եւ մի քանի հոգի արդեն որոշ տեղեկություններ տվել են այդ նիստի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930