Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայկական համայնքին վերադարձվել է 42.000 քմ տարածք Ստամբուլում

Սեպտեմբեր 26,2014 11:37

Ermenihaber.am. Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում էր կայացրել Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանից նախկինում հայապատկան 42.000 քմ տարածքը վերադարձնել հայկական «Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամ»-ին: Այդ տարածքի մեջ մտնում են նաև Զեյթինբուրնուի մարզահամալիրը, ֆուտբոլային մարզադաշտը, վիթխարի ավտոպարկը:

Զեյթինբուրնուի քաղաքապետարանն ընդդիմացել էր Հիմնադրամների խորհրդի ընդունած որոշմանը` ճանաչելով այն ապօրինի: Հայցով դիմել է դատարան: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը, դատարանը չի բավարարել քաղաքապետարանի հայցը` որոշում կայացնելով հայկական հիմնադրամի օգտին:

«Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամ»-ի նախագահ Պետրոս Շիրիօղլուն նշել է, որ վերադարձված տարածքը գնահատվում է մոտավորապես 338 մլն լիրա (շուրջ 180 մլն դոլար): Ըստ Շիրինօղլուի` վերադարձված տարածքում հնարավոր է կառուցվի բիզնես-կենտրոն, առևտրի կենտրոն կամ հյուրանոց: Հարցը դեռ քննարկման կդրվի հիմնադրամի գործադիր խորհրդի նիստում: Բայց այնուամենայնիվ, ինչ էլ որ կառուցվի, ստացված շահույթը ծառայեցվելու է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի և հայկական համայնքի կարիքներին:

Զեյթինբուրնուի նշյալ տարածքը հայկական համայնքից խլվել էր դեռևս 1964 թվականին: Այն ժամանակ հայկական համայնքը դիմել էր դատարան, բայց հաջողության չէին հասել: Զեյթունբուրնուի քաղաքապետարանը դատարանի միջոցով կարողանում է 1987-ին իր հաշվեկշռի մեջ գրանցել Թուրքիայի Հիմնադրամների խորհրդի ենթակայության տակ անցած հայկական տարածքը: Եվ վերջապես այժմ այն արդեն վերադարձվել է իր իսկական տերերին:

Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է դեկրետ, համաձայն որի նախկին տերերին պետք է վերադարձվեն 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը` հիվանդանոցներ, մանկատներ, դպրոցներ և այլ տեսակի անշարժ գույք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930