Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի ինքնախոստովանական ցուցմունքը (տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 15:01

«Հովիկ ջան, մենք էդ տարիքից դուրս ենք եկել, որպեսզի հավատանք, թե Սահմանադրական դատարանը…Գիտե՞ք ով ա միշտ ասում`եկեք գնանք դատարան: Ես էլ էի, չէ,՞ ասում… մենք էլ ենք եղել պաշտոնյաներ…ասում էի`բողոք ունեք, պարոն Հակոբյան, դիմեք դատարան»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀԱԿ խմբակցության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ դիմելով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, ասաց ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Հովհաննես Սահակյանն առաջարկում էր, որպեսզի քննարկման ընթացքում բարձրացված հարցերը  պատգամավորները վիճարկեն Սահմանադրական դատարանում:

«Ինքնախոստովանական ցուցմունք, ինքնախոստովանության ժամ է»,- միջամտեց Ռուբեն Հակոբյանը: «Ինքնախոստովանությունս ես անցել եմ, պարոն Հակոբյան: Եվ անցել եմ շատ դաժան եւ անարդարացի»,- հակադարձեց Գագիկ Ջհանգիրյանը`չցանկանալով շարունակել թեման, քանզի` «էլի մարդկանց կհիշեմ ու իրանց գրագիտության աստիճանը»: «Վերջացրեցի՞ք, պարոն Ջհանգիրյան»,-հարցրեց Հովհաննես Սահակյանը`նկատի ունենալով`ավարտե՞լ է բանախոսն իր խոսքը: «Ես չեմ վերջացնում, ես ավարտեցի իմ ելույթը»,- պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930