Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է Արա Գևորգյանին

Սեպտեմբեր 29,2014 16:01

Նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ունեցած մեծ ներդրման համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայ երաժիշտ, երգահան և երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանին:

Նախարարը ողջունել և շնորհակալություն է հայտնել ժողովրդի կողմից սիրված ու լայն ճանաչում ունեցող երգահանին՝ նրա բարձորակ երաժշտության ու բացառիկ ստեղծագործությունների համար, որոնք նպաստում են սերունդների հայրենասիրական ոգով կրթվելուն և դաստիարակվելուն: «Ես՝ որպես սպորտի ներկայացուցիչ, գիտեմ, թե որքան ոգևորիչ կարող է լինել երաժշտությունը, որի տակ մեր մարզիկները ելույթ են ունենում, ու կարող եմ նշել բազմաթիվ օրինակներ, երբ ձեր ստեղծագործությունների տակ են նրանք հաղթել»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:
Անվանի երաժիշտ Ա. Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այս պարգևի համար՝ նշելով, որ այն պարտավորեցնող է, և ինքը հետագայում էլ կշարունակի իր երաժշտությամբ ազգային և հայրենանվեր գաղափարներ սերմանել՝ դրանով իսկ նպաստելով մեր մարզիկների նոր մարզական նվաճումներին:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930