Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Աչաջուր գյուղում կայացավ շախմատի հուշամրցաշար 

Հոկտեմբեր 12,2014 22:31


Մասնակցեցին  Տավուշի  4 տարածաշրջանների  շախմատիստներ:

shakhmat 2
Հոկտեմբերի 11-12-ը  Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղի մշակույթի տանը  կայացավ  Արմիկ Աղբալյանի հիշատակին նվիրված շախմատի 4-րդ մրցաշարը:

Արմիկ Աղբալյանը, որը մահացել է  3 տարի առաջ, 73 տարեկան հասակում, մարզասեր անձնավորություն էր: Հուշամրցաշարին մասնակցեցին Դիլիջան, Նոյեմբերյան, Իջեւան, Բերդ  քաղաքներից, Ջուջեւան եւ Աչաջուր գյուղերից  7-16 տարեկան 45  շախմատիստ:  Մրցաշարի մասնակից  տղաները  եւ աղջիկները  մրցեցին   տարիքային 4  խմբերում:

Առաջնության մասնակիցները այցելեցին Աչաջրի գերեզմանատուն, ծաղիկներ դրեցին Արմիկ Աղբալյանի  գերեզմանին: Այնուհետեւ  այց  կատարվեց Աչաջուր գյուղից  6 կմ հեռավորության վրա գտնվող Մակարավանք: Առաջնության  ավարտին հաղթողներին եւ մրցանակակիրներին հանձնվեցին  պատվոգրեր եւ եւ մեդալներ:

Շախմատի Հայաստանի ակադեմիայի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը հաղթողներին հանձնեց  շախմատի ակադեմիայի վկայագրերը եւ  նվերը՝ շախմատի 3 խաղատախտակ: Ելույթ ունեցողները բարձր  գնահատացին  մրցաշարը կազմակերպելու գործում  Արմիկ Աղբալյանի  թոռան՝  «Հայկական ժամանակի» լրագրող Գագիկ Աղբալյանի եւ Աչաջրի շախմատի  խմբի մարզիչ  Արտակ Եգանյանի ներդրումը:  

Գագիկ Աղբալյանը հուշամրցաշարի կազմակերպիչների կողմից Հայաստանի շախմատի   ակադեմիային նվիրեց Մակարավանքի  գեղակերտ պատկերը: Մրցաշարի  ավարտին  պատանի շախմատիստները,  նրանց մարզիչները , հյուրերը հյուրընկալվեցին Աղբալյանների օջախում, ուր նրանց հյուրասիրություն էր սպասում: 



Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031