Լրահոս
Օրվա լրահոսը

Ջինա Սարգիսովա. «Մենք բացասական ենք վերաբերում հաշմանդամություն ունեցող անձանց»

Նոյեմբեր 11,2014 17:15

«Անգամ այն դեպքերում, երբ մենք խոսում ենք հաշմանդամություն ունեցող անձանց մասին, մենք հաշմանդամություն ունեցողների մեջ նույնպես խտրականություն ենք մտցնում»,- այսօր` նոյեմբերի 11-ին, Հայաստանում խտրականության վերաբերյալ համաժողովի ընթացքում հայտարարեց «Life» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիսովան:

Նա նշեց, որ սովորաբար հաշմանդամ ասելիս մարդիկ պատկերացնում են հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամներին` բոլորովին մոռանալով հաշմանդամություն ունեցող այլ խմբերին, որոնք ունեն այլ կարիքներ:

Նրա խոսքերով` փաստերը ցույց են տալիս, որ հասարակության վերաբերմունքը հաշմանդամներին չի կարող դիտվել որպես դրական. «Մեր դրական վերաբերմունքը հիմնված է խղճահարության, կարեկցանքի զգացմունքների վրա, որոնք որ միանշանակորեն դրական զգացմունք չեն:

Խղճահարությունը չի ենթադրում, որ դու տվյալ անձին վերաբերում ես ինչպես քեզ հավասարին, դու իրեն արդեն իսկ դարձնում ես ավելի ցածր եւ խղճահարության զգացմունքը առաջնորդում է քեզ այդ գործում»:

Ջինա Սարգիսովայի խոսքերով`«Life» ծրագրի շրջանակներում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների 30 տոկոսը խղճահարությամբ եւ կարեկցանքով է վերաբերում հաշմանդամություն ունեցող անձանց, անտարբեր է` 20 տոկոսը, հարցվածների 5 տոկոսը խուսափողական վերաբերմունք ունի, հեգնական վերաբերմունք ունի` 4 տոկոսը, հարգալից վերաբերմունք ունի` 34.4 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 502 անձ Հայաստանի Հանրապետության քաղաքներից եւ 503 անձ գյուղերից.

«Անշուշտ, եթե մենք խղճահարությունը դիտեինք որպես դրական վերաբերմունք, մենք կխոսեինք դրական վերաբերմունքի մասին, բայց քանի որ խղճահարությունը միանշանակորեն խտրականության հիմք է, սա դիտվում է որպես բացասական վերաբերմունք, եւ ի զարմանս մեզ` մենք բացասական ենք վերաբերում հաշմանդամություն ունեցող անձանց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930