Լրահոս
Օրվա լրահոսը

Մուտք է գործել դեղատուն եւ հափշտակել հիգիենայի պարագաներ (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2014 18:18 Share

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երեւան քաղաքի թիվ 28 դեղատնից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. օգոստոսի 26-ին`ժամը 20:10-ի սահմաններում: Առերևույթ  հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքի Մաշտոցի 23 հասցեում   գտնվող «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 28 դեղատուն եւ հափշտակել հիգիենայի պարագաներ:

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները (կից՝ տեսագրությունը) , որոնցում պատկերված են հափշտակության կադրերը։

Ովքեր տեղեկություն ունեն կադրերում երեւացող անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթնիրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների քննչական բաժնին,  կամ ոստիկանության մոտակա բաժնին։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930