Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը պատմեց վերանշանակման մասին` անձամբ նախագահի հետ են քննարկել, վստահության հարց է եղել. yerkir.am 

Նոյեմբեր 19,2014 17:33

Մարզպետի պաշտոնում աղմուկով վերանշանակվելու, Գորիսի արյունոտ միջադեպի և մի քանի այլ հարցերի վերաբերյալ Սուրիկ Խաչատրյանը օրերս Կապանում զրուցեց yerkir.am-ի հետ:

  – Ինչո՞ւ որոշեցին  Ձեզ վերանշանակել:

– Նախապայմաններից ա եղել էն տարիների իմ փորձը, աշխատանքի նկատմամբ վստահությունը, կազմակերպչական ջիղը, մարզի իրավիճակին տիրապետելը, այսինքն` բոլոր փոքր և մեծ խնդիրներից տեղեկացված լինելը:  Ի վերջո, 9 տարուց ավելի աշխատել եմ մարզպետ, և երկրի իշխանությունն էլ տեղեկացված ա ոչ միայն իմ, այլև բոլոր մարզպետերի աշխատելաձևից:

-Ասում են, որ  մեծ գումարներ եք վճարել պաշտոնի համար:

-Դա անհեթեթություն է: 1988-ից սկսած` բոլորն ինձ ճանաչում են, ինձ համար խի՞ պետք ա  ինչ-որ մեկը միջնորդեր, կամ գումար առաջարկեի, ես դրա իմաստը չեմ հասկանում:   -Վերանշանակման  հարցն անձա՞մբ եք քննարկել նախագահի հետ: -Խոսել ենք, բնականաբար, նախագահը, իմանալով իմ աշխատաձևը, իմ նկատմամբ ունենալով վստահություն, որոշել է, որ ես նորից շարունակեմ աշխատանքը:  Այստեղ կա ընդհանուր խնդիր: Իմ` աշխատանքից հեռանալն իրա բուն պատճառն ուներ: Որպեսզի էդ հունիսի 1-ի դեպքերի վրա ի պաշտոնե ազդեցություն չունենայի, կամ որևիցե ձև չշահարկվեր, ես`  ինքս, դիմում գրեցի, որպեսզի որևէ մեկը քննության վրա ցեխ չշպրտի, չասեն, թե մարզպետի պաշտոնը կարող ա օգտագործի:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930