Լրահոս
Օրվա լրահոսը

Դոլարի կտրուկ թանկացումը սթրեսի մեջ է գցել տրանսֆերտներով գործ արած գյուղացիներին

Նոյեմբեր 25,2014 16:14

Aravot.am-ի հետ զրույցում Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանն (լուսանկարում) ասաց, որ դոլարի թանկացումը սթրեսային իրավիճակ է ստեղծել իրենց գյուղում:

Gevorg_Abrahamyan

Ըստ նրա, գյուղացիներից շատերը Հայաստանի բանկերի հետ գործարքի մեջ չմտնելու ու բարձր տոկոսադրույքներից չտուժելու նպատակով, գարնանը պարտքով փող են խնդրել դրսերում, հատկապես ՌԴ-ում ապրող իրենց հարազատներից: Վերջիններս էլ լավության կարգով ուղարկել են փողը, որը մեծամասամբ եղել է դոլարով: Հիմա, ըստ Գևորգ Աբրահամյանի, երբ եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը, իրենք մոլորվել են:

«Ես ինձ օրինակ բերեմ,  հեռու մնացի Հայաստանի բանկերից ու գործի մեջ դրեցի տրանսֆերտները: Երբ ինձ գումար ուղարկեցին, 1000 դոլարը 405-406 հազար դրամ էր կազմում, իսկ հիմա, երբ արդեն պիտի պարտքը հետ վերադարձնեմ, հաշվում եմ, որ յուրաքանչյուր 1000 դոլարի մեջ 30 հազար դրամ ավելի պիտի տամ: Գիտեք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 435.00 դրամ: Ես 20 հազար դոլար եմ վերցրել գյուղատնտեսության մեջ դնելու համար, պարտքը վերադարձնելու համար ես առնվազն 700 հազար դրամ տուժում եմ, ավելի եմ տալու: Պարտքն էլ, բնականաբար, պիտի վերադարձնես վալյուտայով՝ դոլարով կամ եվրոյով: Ասեք, ի՞նչ անի գյուղացին, որը 30-50 հազար դոլարի չափով պարտք է վերցրել, վարկ էլ չէ, որ ասենք վարկ է, լավություն են արել՝ առանց տոկոսների տալու: Մյուս կողմից էլ՝ գյուղացու ապրանքը չի սպառվում, միշտ ասել եմ՝ մեր հանրապետությունը մեր ապրանքների սպառման համար շուկա չէ: Անցած տարի կարտոֆիլը վրացիները կամ պարսիկներն էին գալիս-տանում, նորմալ վաճառվում էր, իսկ էս տարի…Որ ասում են գյուղատնտեսական ապրանքները թանկանում են, բայց ես տեսնում եմ, որ սպառում չկա, գնանկում է տեղի ունենում, դե արի գյուղացի, գլուխ հանի էս գործերից: Էնքան են անում, որ էն մարդիկ, որոնք իրենց հողին-ջրին կպած ասում էին՝ թող քիչ լինի եկամուտը, բայց հայրենիքում լինի, հիմա ճամպրուկները կապեն, էսպես էլ բան լինի… Արտագնա աշխատանքից վերադարձածները էս օրերին ռուբլի են բերել իրենց հետ, բայց վախենում են դրամ դարձնել, դրամն էնքան արժեզուրկ է, որ մտածում են նույն վայրկյանին կծախսվի, բա հունվար, փետրվար ամիսներին ինչո՞վ ապրեն», -ասում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930