Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայի տանը» ամփոփվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռուսաց լեզվի դպրոցական օլիմպիադայի արդյունքները

Նոյեմբեր 28,2014 16:52

Նոյեմբերի 28-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում հանդիսավոր հայտարարվեցին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռուսաց լեզվի դպրոցական օլիմպիադայի արդյունքները: Հիշեցնենք, որ  մասնակիցները շաբաթ օրը, նոյեմբերի 22-ին շարադրություն էին գրել «Նրանց սխրանքն անմահ է» թեմայով:

Չնայած որ Օլիմպիադային բացի երևանյան ավագ դպրոցներից, մասնակցել էին նաև Չարենցավանի, Էջմիածնի, Սևանի, Մարտունու, Սիսիանի դպրոցի աշակերտները, երեք մրցանակային տեղն էլ զբաղեցել են Երևանի դպրոցների սաները:

Այսպիսով` Երևանի առաջատար բուհերի դասախոսներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ, առաջին տեղը գրավել է համար 83 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Տաթևիկ Բաղդասարյանը, երկրորդ տեղը` «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Օլգա Գրիգորյանը, իսկ երրորդ տեղը` Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 12-րդ դասարանի սան Էրիկ Անանյանը:

«Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Արմինե Թյությունջյանը դիմեց դպրոցականներին և ուսուցիչներին. «Շատ ուրախ ենք տեսնել ձեզ այսօր մեր դահլիճում: Ձեր շարադրությունների գնահատման գործը մենք ամբողջովին վստահել ենք պրոֆեսիոնալ ժյուրիին: Մի գաղտնիք բացեմ` նրանք գոհ են ձեր աշխատանքներից: Ինչը նշանակում է, որ ուսուցիչների աշխատանքից էլ են գոհ»:

Իր հերթին ժյուրիի անդամ, ԵՊՀ Հումանիտար ֆակուլտետների համար ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Թերեզա Միջիֆերջյանը նշեց, որ «Մոսկվայի տանը» դպրոցական օլիմպիադաներ անցկացնելը բարի ավանդույթ է դարձել, և ամեն անգամ շատ հետաքրքիր թեմաներ են առաջարկվում, իսկ Մեծ հաղթանակի թեման առավել ևս հետաքրքիր է: «Ընդհանուր առմամբ, ձեր շարադրություններից տպավորությունը դրական է», – ասաց նա:

Առաջին երկու տեղը զբաղեցրած մասնակիցները ստացան պլանշետային համակարգիչներ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը` DVD և խաղային համակարգ:

Բացի այդ, մարզերի դպրոցների մասնակիցները, ինչպես նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները նվեր ստացան գրքեր:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930