Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններ Սյունիքում. Գյուղերից մեկում  ՀՀԿ-ական գյուղապետը մրցակից չունի

Դեկտեմբեր 14,2014 15:19

Այսօր Սյունիքի մարզի չորս գյուղական համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Կապանի տարածաշրջանի Անտառաշատ եւ Գորիսի տարածաշրջանի Քարաշեն գյուղերում  համայնքի ավագանու ընտրություններ  են, իսկ Կապանի Ձորաստան  եւ Մեղրու Կուրիս գյուղերում բնակիչները համայնքի ղեկավար են ընտրում:  Կուրիսում համայնքի ղեկավարի ընտրությունն անցնում է առանց պայքարի: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար նախապես   2 թեկնածու էր առաջադրվել`անկուսակցական, ինքնաառաջադրված Վարդան Գալստյանն ու գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Սուրիկ Գրիգորյանը: Սակայն, անկուսակցական թեկածուն   ինքնաբացարկ է ներկայացրել եւ գործող գյուղապետն առանց մրցակցի է մնացել:

Ի տարբերություն Կուրիս գյուղի` Կապանի Ձորաստան գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար միաժամանակ երկու թեկնածու է պայքարում: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար նախապես երեք թեկնածու էր առաջադրվել, որոնցից մեկի` անկուսակցական, ինքնաառաջադրված Իգնատ Դավթյանի, ինքնաբացարկ ներկայացնելուց հետո այժմ  ընտրապայքարում մնացել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Ավետիս Ավետիսյանը եւ ինքնաառաջադրված, անկուսակցական, Կապանի թեթեւ ատլետիկայի  մարզադպրոցի տնտեսվար Գեւորգ Հարությունյանը: Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից քիչ առաջ տեղեկացանք, որ ժամը 14:00-ի դրությամբ` Ձորաստանում 55 ընտրողից 38-ն արդեն մասնակցել է ընտրության, իսկ Կուրիսում  45 ընտրողից` 16-ը:  Հանձնաժողովը  դժգոհություններ, դիմում-բողոքներ չի ստացել մինչ այժմ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031