Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք բենզինը ներկրում ՌԴ-ից, այլ ոչ թե Եվրոպայից (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2014 15:46 Share
Աջակցեք aravot.am-ին

Ինչո՞ւ մեր ներկրողները բենզինը չեն ներկրում Եվրոպայից, որտեղ շատ ավելի էժան է, այլ ներկրում են Ռուսաստանից` հարցին այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ բենզինի ներկրումն, ի տարբերություն մնացած ապրանքների, հաշվի առնելով կատարվող ներդրումները, դրանց ռազմավարական նշանակությունը եւ մնացած բոլոր առանձնահատկությունները,  իրականացվում է երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա եւ կարճաժամկետ հատվածում, միանգամից հնարավոր չէ ռազմավարական գործընկերներին փոխել:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանի հետ կապված սխալ հաշվարկներ արվեցին, պարոն Շաբոյանը պատասխանեց. «Դա տնտեսվարողների բիզնես-որոշումներն են եւ նրանց նպատակը շահույթի մաքսիմալացումն է հանդիսանում եւ այդ տեսանկյունից տնտեսվարողների կայացրած որոշումները ողջամիտ են, ռացիոնալ են»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: