Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Կցանկանայի առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, ովքեր Ամանորի գիշերը կլինեն հիվանդի կողքին»

Դեկտեմբեր 30,2014 14:07

Արմեն Մուրադյանի ամանորյա ուղերձը

Հարգելի բուժաշխատողներ, հայրենակիցներ

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բուժաշխատողների ամենօրյա աշխատանքը փոքրիկ սխրանք է, առանց որի, առհասարակ, անհնար է պատկերացնել առողջապահության տարբեր ոլորտների զարգացումը:

Որքան էլ կարևոր լինեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը, ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական քայլերը, առանց ձեր աջակցության, բարեխիղճ աշխատանքի ու հոգածության այդ ծրագրերը կյանքի չեն կոչվի:

Առանց Ձեր մարդասիրական, տքնաջան աշխատանքի անհնար է պատկերացնել ոլորտի զարգացումը, համակարգի հանդեպ վստահության ձևավորումը:

Ցանկանում եմ, որ ամենօրյա աշխատանքում, չնայած դժվարություններին, չդադարեք զգալ ձեր առաքելության կարևորությունը:

Ձեր աշխատանքի լավագույն գրավականը մարդկանց երախտիքի խոսքն է: Միշտ բարձր պահենք բուժաշխատողի պատիվը: Գալիք տարում եղեք առողջ, հաջողակ և գնահատված:

Կցանկանայի առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, ովքեր Ամանորի գիշերը, դրան հաջորդող օրերին կլինեն հիվանդի կողքին, մտահոգ նրա առողջությամբ, ինչպես նաև նրանց, ովքեր տոնական օրերին կլինեն դիրքերում` զինվորի կողքին կամ հիվանդանոցներում:

Ամանորյա շնորհավորանքս եմ ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի մեր գործընկերներին, հայրենակիցներին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031