Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը

Դեկտեմբեր 30,2014 19:06

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Զառ-Սևաբերդ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ԳԱԶ-3110» մակնիշի 13 OO 568 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորակը: Ուղևորը` 1970 թ. ծնված Է. Հ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031