Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու մարդ է զոհվել փարիզյան խանութներից մեկի վրա հարձակման ժամանակ

Հունվար 09,2015 18:55

Ավելի քան երկու մարդ է մահացել Փարիզի արեւելքում գտնվող  խանութներից մեկի վրա հարձակման արդյունքում: Գրում է Tass.ru-ն՝ վկայակոչելով  France Presse լրատվական գործակալությանը:

Այս պահի դրությամբ Վենսենյան ամրոցի շուրջը գտնվող մի քանի թաղամասերում ոստիկանությունը շղթա է կազմել: Ականատեսների պատմածով՝ հանցագործի ձեռքում կալաշնիկով տեսակի երկու հրացան կա: Տղամարդը իրար հետեւից կրակ է բաց թողել քսան վայրկյան: Այդ պահին խանութի ներսում բազմաթիվ գնորդներ կային:.

Դեպքի վայրում հարյուրավոր ոստիկաններ կան, այստեղ է ժամանել անձամբ Ֆրանսիայի Ներքին գործերի ղեկավարը: Հեռուստաընկերություններից մեկի տվյալներով՝ հանցագործը վեց հոգու պատանդ է վերցրել: Ոստիկանությունը չի ժխտում, որ հնարավոր է՝ նա նույն մարդն է, ով հինգշաբթի օրը հրաձգություն էր իրականացրել Փարիզից հարավ գտնվող Մոնրուժ քաղաքում, որի ժամանակ սպանվել է ոստիկանության աշխատակցուհի:

 Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031