Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կատարված սպանդից փրկված փոքրիկի վիճակն այսօր ավելի կայուն է եղել

Հունվար 13,2015 14:17

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Մյասնիկյան 188 հասցեի տանն ապրող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքից փրկվել է ընդամենը 6-7 ամսական Սերյոժան, որին անգիտակից, ծայրահեղ ծանր՝ կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, շոկային  վիճակում, դեպքից 5-6 ժամ անց տեղափոխել էին  Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոց:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի  տնօրեն Աշոտ Կուրղինյանը, դեռևս  երեկ ՀՀ  առողջապահության նախարարի հետ խորհրդակցելուց հետո իրենք Գյումրի էին հրավիրել մասնագետների Երևանի «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնից: Գյումրի էին եկել այդ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ  Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արայիկ Կարապետյանը և ռեանիմացիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նրանք ևս հաստատել են գյումրեցի բժիշկների տված ախտորոշումը, երեխայի վիճակը նույնպես գնահատել են ծանր կայուն՝ նշելով, որ Գյումրու ավստրիական հիվանդանոցում նա ստացել է ճշգրիտ  և ամբողջ ծավալով բուժում, սակայն հետագա բարդություններից խուսափելու նպատակով առաջարկվել է բուժումը  շարունակել Երևանում:

Ըստ Աշոտ Կուրղինյանի, երեխայի վիճակի մասին պարբերաբար զեկուցվել է առողջապահության նախարարին: Այսօր ևս խորհրդակցելով  նախարարի հետ՝ երեխային տեղափոխել են մայրաքաղաք ռեամոբիլով, այսօր ավելի կայուն է  եղել փոքրիկի վիճակը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031