Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ, պարզապես կապույտ դրոշակները վերջացել էին. «Ժողովուրդ»

Հունվար 15,2015 11:27
Vahan Hovhannisyan

Քչերը, բայց ընտրված մարդիկ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանից զատ ճանաչում էին մեկ այլ Վահանի՝ սրամիտ, կենսուրախ մարդուն, հետաքրքիր զրուցակցին, անձնվեր ընկերոջը։ Նրանցից մեկն էլ Պարույր Սանթրոսյանն է, ով աշխատել է ՀՅԴ բյուրոյի Երեւանի գրասենյակում, եղել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի գրասենյակի ղեկավար, մի քանի տարի էլ՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանի խորհրդական, դարձել վերջինիս ուրախ ու տխուր օրերի ընկերը, նրա կյանքի ուշագրավ դրվագների ակամա վկան։

Նա եւս վկայում է, որ Վահան Հովհաննիսյանն անկրկնելի հումորի տեր մարդ էր եւ կարողանում էր սարկազմի միջոցով մեղմել ագրեսիան. «1993-ն էր, պատերազմի տարիներն էին, թուրք լրագրողների մի խումբ եկել էր Հայաստան եւ պաշտոնական հանդիպումներից զատ ցանկություն էր հայտնել հանդիպել Վահան Հովհաննիսյանի հետ։ Երբ վերջինս խոսքի բռնվեց լրագրողների հետ, իր առջեւ դրել էր Հայաստանի քարտեզը, իսկ որոշ քաղաքների վրա դրոշներ էր փակցրել, մի մասը կապույտ, մյուս մասը կանաչ։ Լրագրողներից մեկը հարցրեց՝ երեւի կապույտով նշված են գրավված քաղաքները, կանաչով էլ՝ նրանք, որոնք հետո պետք է գրավեք։ Իսկ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ, պարզապես կապույտ դրոշակները վերջացել էին… Ու բոլորը ծիծաղեցին, լարվածությունն անցավ»,- հիշեց Պ. Սանթրոսյանը:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031