Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանն ասում է, որ Վարդան Պետրոսյանն ապրիլին տանը կլինի եւ կսկսվի զուգահեռ մեկ այլ գործ

Հունվար 29,2015 19:07

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատավճռի հրապարակումից հետո ասաց, որ համոզված է, որ տուժող կողմը համաձայն չի լինի դատավճռի հետ:

Ինչ է պատրաստվում անել պաշտպանական կողմը:

Vardan_1

Նիկոլայ Բաղդասարյանն այդ հարցին պատասխանեց.«Մենք գիտենք, թե ինչ պիտի անենք: Վաղուց պատրաստված էինք: Դիմել ենք Հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի քրեական գործ հարուցեն փաստաթղթեր կեղծելու կամ այլ հանցավոր արարք պարունակող՝ քննիչի կողմից եւ փետրվարի 2-ին արդեն դատական նիստ է նշանակվել ՝ քննիչների անգործության հետ կապված:

Իմ կարծիքով, կնշանակվի դատական փորձաքննություն՝ ավտոտեխնիկական, եւ երբ ստանանք արդյունքները, Վ.Պետրոսյանն այս գործով ազատության մեջ կգտնվի եւ մենք կդիմենք նոր երեւան եկած հանգամանքով դատարան, կվիճարկենք այս դատական ակտը: Վարդան Պետրոսյանը կլինի տուժողի կարգավիճակում: Եթե հասնենք հաջողության, այս գործով տեխնիկական հարց կլինի բողոք բերելը: Կստանանք մի հատ փաստաթուղթ, որով Վարդան Պետրոսյանն արդարացված կլինի»:

«Դատավճիռը ընդհանուր աղերսներ չունի իրավունքի հետ: Պարզաբանեմ, թե ինչ է արել դատավորը:

Vardan_2

Մենք գիտենք, որ շուտով ենթադրվում է համաներման ակտ՝ կլինի ապրիլին, նախորդ համաներման ակտից ելնելով, գիտենք, որ հինգ տարվա ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ անզգույշ հանցագործությունների պայմաններում, համաներման ակտով գործը կկարճվի: Այսինքն, եթե տուժող կողմը հանկարծակի որոշեց բողոքարկել այս դատական ակտը, վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել, Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից բաց թողնել: Քանի որ, եթե թողնի պատիժը, բնական է, դա Հայաստանում, ամեն բան համաձայնեցված է գնում, ապրիլին բոլոր դեպքերում նա տանը կհայտնվի, տուժող կողմը բողոքարկի, թե ոչ»,- ասաց Ն.Բաղդասարյանը:

Vardan_3

Ինչ վերաբերում է տուժողների եւ նրանց ներկայացուցիչների քաղհայցը մերժելուն, Ն.Բաղդասարյանն ասաց. «Նա մերժեց, ելնելով դատավարական առումով:

Vardan_4

Սակայն դատարանը իրավիճակային լուծում տվեց պետության գույքային վնասին, անտրամաբանական է, որովհետեւ ապահովագրական ընկերությունը պետք է հատուցեր մեկ միլիոն ութհարյուր հազարի չափով, դատավորը բռնագանձումը տարածեց մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամի չափով:Դա նշանակում է, որ պետությունն ավելի քիչ գումար կստանա, քան պետք է ստանար ապահովագրական ընկերությունից, կամ ապահովագրական ընկերությունը պետք է մեկ միլիոն ութհարյուր հազար դրամը հատուցի, իսկ մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամը Վարդան Պետրոսյանը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վճիռից անմիջապէս յետոյ, Վարդանի տեղական փաստաբանը կատարում է լայնածաւալ արտայայտութիւնները, թէ՝ տուժող կողմը դժգոհ է վաստահաբար, եւ թէ ամէն պարագայի Վարդանը մի քանի ամսից անպայման ազատ է լինելու արդէն… ինչի՞ կը ծարայեն այդպիսի խօսքեր, ի՞նչ պէտք կայ այդ բոլորը բացայայտելու… կեանք կորսնցուցած երեխաների ընտանիքը ծաղրելո՞ւ համար է, զանոնք գրգռելո՞ւ… վերաբերմունք մը՝ որ կը վտանգէ իր յաճախորդի շահերը…եւ սկիզբէն ի վեր այսպէս է…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031