Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց ոչ մեծ խմբի համար լուրջ «փիառ» ապահովեցին. «Հրապարակ»

Փետրվար 06,2015 10:41

Թե ինչ են մտածել այս «ակցիայի» կազմակերպիչները եւ ինչքան օգուտ տվեցին երկրին, իշխանություններին եւ մեր հետագա ընթացքին, թերեւս միայն իրենք կարող են բացատրել, քանզի տարրական տրամաբանություն ունեցող որեւէ անձ չի կարողանում հասկանալ կատարվածի իմաստը։

Եթե փորձենք դասակարգել կատարվածի հետեւանքները, ապա կարող ենք արձանագրել, որ մարդկանց ոչ մեծ խմբի համար լուրջ «փիառ» ապահովեցին։ Այն խմբի համար, որոնք վերջին տարիների գործունեության արդյունքում կողմնակիցների հոծ բանակ չէին կարողացել ձեռք բերել։

Իշխանություններին ներկայացրին նենգ դահիճի կերպարում, որը ձեռք է բարձրացնում անգամ կանանց ու երեխաների վրա։

Վնասեցին Ղարաբաղի իմիջին եւ խանգարեցին նրա միջազգային ճանաչման գործընթացին, ի վերջո, ակնհայտ է, որ ժողովրդավարությունն այս գործընթացի անհրաժեշտ պայմանն է։

Հասարակությանն ավելի օտարեցին իշխանությունից։ Վտանգեցին հայաստանցի-ղարաբաղցի հարաբերությունները, պատնեշ դրեցին երկու պետությունների միջեւ։

Չարություն, ատելություն, զզվանք առաջացրին ոստիկանության նկատմամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728