Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը պատմել է, որ իրեն մի քանի ժամ անընդմեջ ծեծել են. Armtimes.com

Փետրվար 08,2015 12:08

Armtimes.com. ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝  Արտյոմը, քիչ առաջ մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց եղբոր առեւանգման դեպքից: Նա նշեց, որ Արտակ Խաչատրյանին երեկ դիմակավորված անձինք տարել են ինչ-որ ամայի վայր, դիմակ հագցրել, ձեռքերը շղթայել եւ 6-7 ժամ անընդմեջ ծեծի ենթարկել: «Արտակն ասում է, որ իրեն առեւանգելուց հետո քաղաքից բավականին հեռու են տարել: Պատմում է, որ վերջին երկու ժամը այնքան են ծեծել, որ ոչ ցավ էր զգում, ոչ էլ…: Թեպետ գլխին դիմակ են հագցրած եղել, բայց Արտակը հասկացել է, որ իրեն ծեծողները շատ են եղել: 6 ժամ ծեծելուց հետո տարել, գցել են ինչ-որ տեղ, ինքը մի կերպ տաքսի է կանգնեցրել եւ հասել տուն»,- պատմեց Արտյոմ Խաչատրյանը:

Նա նաեւ ասաց, որ այս պահին Արտակին շատ հարցերով չեն փորձում ծանրաբեռնել, քանի որ նա հոգեբանական խորը սթրես է ապրում. «Կցկտուր է խոսում, դեռ իր մոտ շոկային վիճակ է, չենք ուզում ծանրաբեռնել մեր հարցերով»,- հավելեց ԲՀԿ-ական ակտիվիստի եղբայրը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728