Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը կրկին չհասկացավ, թե ինչ է կարդում. Արմեն Աշոտյան. news.am

Փետրվար 13,2015 16:28

Պոպուլիզմը չաշխատող գործիք է եւ այս պարագայում, կարծում եմ, Ծառուկյանը կորցրեց եւս մեկ, գուցե՝ պատմական շանս՝ այս ամեն ինչից դուրս գալ արժանապատվության մնացորդները պահպանելով որպես սեփական եսի բնութագիր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի՝ արտահերթ նախագահական ընտրություններին գնալու եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու վերաբերյալ հայտարարությունը:

Ծառուկյանին պատասխանեմ իր իսկ հերթական չհաջողված խայտառակ հարցազրույցներից մեկով, որ ինքը տվել է ռուսական լրատվամիջոցներից մեկին դեռեւս 2007թ, երբ լրագրողը հարցնում էր մայդանների մասին: Կներեք եթե իմ մոտ ավելի լավ ստացվի ռուսերեն, քան Ծառուկյանի մոտ էր ստացվել՝ «у нас президент сильный, он всех накажет»:

Պարոն Աշոտյան, Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իրեն առաջարկվել է նախագահի պաշտոն սահմանադրական փոփոխություններից հետո, ինչից ինքը հրաժարվել է: Նա նաեւ ասել է, թե ինքը ցանկացել է 6 ամիս առաջ պաշտոնապես լքել Ազգային անվտանգության խորհուրդը, սակայն դա չի արել Սերժ Սարգսյանի անձնական մարդկային խնդրանքի պատճառով:

Ծառուկյանի speechwriter-ների անհաջող անեկդոտները չեմ մեկնաբանում: Ինքս եմ քանիցս ականատես եղել, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը որսում Սերժ Սարգսյանի հայացքը, երբ գալիս է, որպեսզի ճանապարհի երկրի նախագահին արտերկիր կամ դիմավորի: Ինքս լավ գիտեմ, որ նա մի բան խոսում է Բաղրամյան 26-ում, բացատրություններ է տալիս, որ ինքը մեղավոր չէ, Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ ինչ-որ մեկն է դրդում, ինքը ծանոթ չի եղել տեքստին, չի ցանկացել ասել, դրա մասին բոլորը գիտեն: Չհաջողված մեսիայի այս առաքելությունը, որը փորձում էր իր վրա վերցնել մի մարդ, որը բարոյական, կրթական հիմնավորում չունի, եւս մեկ անգամ ապացուցում է,թե ինչ խայտառակ վիճակի է հասել Ծառուկյանի Հայաստանի քաղաքական ներկապնակում:

 

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728