Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցականները հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին

Փետրվար 13,2015 18:44

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպել են  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար,  դեսպան Անդրեյ Սորոկինին:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանում  ԵԱՀԿ-ի  ծավալած գործունեությանը , քննարկվել են ռազմաքաղաքական , տնտեսական  և հումանիտար  ոլորտների հարցեր:

ՀՅԴ ներկայացուցիչները  անդրադարձել  են  վերջին օրերում երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են  սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և  եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շարունակելիությունը:

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է  հրավիրվել մարդու իրավունքների, ազատ խոսքի,  հանրային տեղեկատվության մատչելիության  և ԶԼՄ-ների ազատ գործունեության վերաբերյալ հարցերին:

ՀՅԴ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ –ն  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին  իր  մասնակցությունը կապահովի բարձր  մակարդակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել  տեսակետների փոխանակումը:

ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728