Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդես գալով ընդդեմ Սերժ Սարգսյանի, շատ անհարմար վիճակում է հնարավոր հայտնվել. «Ժամանակ»

Փետրվար 14,2015 11:22

Հայ ազգային կոնգրեսը կատարել է ԲՀԿ-ի հետ դաշնակցային իր պարտքն ու հանդես է եկել Սերժ Սարգսյանի ելույթը դատապարտող հայտարարությամբ: ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, նաև ԲՀԿ-ի հետ քննարկումների մեջ է, ինչպես և «Ժառանգությունը», պարզելու համար, թե ինչ պետք է անել հետո: Քննարկումները, ինչպես արդեն հայտարարվել է, շարունակվելու են մի քանի օր ևս: Ինչու են վաղուց դաշնակցող և ըստ էության արդեն մի քանի անգամ անելիքների հստակ պատկերացում ունենալու մասին հայտարարած ուժերը ևս մի քանի օր շարունակ քննարկումներ անելու, երբ իրավիճակը կարծեք թե բավական հստակ է, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ ծանր իրավիճակում, ըստ էության փակուղային իրավիճակում են հայտնվել ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ նաև նրա դաշնակից ՀԱԿ-ն ու «Ժառանությունը»:

Մի կողմից` չեն կարող չպաշտպանել Գագիկ Ծառուկյանին, իսկ մյուս կողմից, իհարկե, պաշտպանելու դեպքում, ըստ էության, պատասխանատվություն են ստանձնում այն հնարավոր անօրինականությունների համար, որ կարող են իրավապահները բացահայտել Ծառուկյանի կամ նրա շրջապատի մարդկանց գործողություններում` և՛ հարկային, և՛ քրեական բնույթի: Իսկապես շատ դժվար և փակուղային, միաժամանակ շատ նուրբ իրավիճակ է:

Մի կողմից` հստակ է, որ այն, ինչ անում է Սերժ Սարգսյանը` ըստ էության ինքնին հանդիսանում է օրինականության և սահմանադրականության ոտնահարում, և չխոսել այդ ամենի դեմ` իսկապես շատ դժվար է, սակայն այսով հանդերձ` հանդես գալով ընդդեմ Սերժ Սարգսյանի, շատ անհարմար վիճակում է հնարավոր հայտնվել՝ հայտնվելով հանուն Գագիկ Ծառուկյանի դիրքերում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728