Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները ցույց արել են` փոքր-ինչ ուշացումով

Փետրվար 18,2015 17:22

Aravot.am-ն այսօր տեղեկացել էր, որ առավոտյան կառավարության շենքի մոտ նախատեսված նաիրիտցիների բողոքի ակցիան  տեղի չունեցավ: Ընդ որում, «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանն այսօր առավոտյան Aravot.am-ին վստահեցրել  էր, որ բողոքի ակցիաները դադարեցրել են մինչեւ ուրբաթ օրը՝ փետրվարի 20-ը, քանի որ կառավարության աշխատակազմը արձագանքել է ցուցարարների բողոքին եւ 10 օր ժամանակ պահանջել վերջնական պատասխան տալու համար:

Մենք քիչ առաջ տեղեկացանք, որ այնուամենայնիվ, ակցիան կայացել է.
«Նաիրիտ» գործարանի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց, որ նաիրիտցիները կառավարության շենքի մոտ սկսել են հավաքվել կեսօրից հետո` 12.00-ից հետո: Եվ քանի որ, սովորաբար, նաիրիտցիները  բողոքի ակցիաների օրերին առավոտյան ժամը 11.00-ին են հավաքվում, իսկ Հրաչ Թադեւոսյանն էլ վստահեցրել էր, այսօր ակցիա չի լինելու, մեր թղթակիցն էլ ժամը 11.45-ի դրությամբ ակցիայի որեւէ մասնակցի չի նկատել:

Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ նաիրիտցիները միշտ միակամ են. «Նրանք, ովքեր ազատվել են աշխատանքից գնում են կառավարություն` բողոքի ակցիայի, ովքեր չեն ազատվել, չեն գնում ոչ այն պատճառով, որ չեն ուզում գնալ, կամ աշխատանք ունեն, այդ պատճառով չեն գնում: Պարզապես, արդեն 1700 մարդ է ազատվել աշխատանքից, հիմա արտադրամասերում  մնում են 1-2 աշխատակիցները, իսկ այդ արտադրամասերն անընդհատ հսկողության տակ պիտի լինեն, ուստի ոչ բոլորն են միանում ցույցերին: Այս անգամ մոտ 200 մարդ էր հավաքվել, մենք աշխատում ենք գոնե ամենաքիչը 200 մարդ մշտապես մասնակցի ակցիաներին: Եվ հաջորդ ակցիաներին էլ բոլորը կմիանան, մարդիկ ազատվել են աշխատանքից ու աշխատավարձ չեն ստացել»:

Մեր դիտարկմանը, որ կառավարությունը խոստացել է վճարել 1 ամսվա աշխատավարձը, Անուշ Հարությունյանն ասաց. «Այո 1 ամսվա, բայց այս մարդիկ 18 ամիս է աշխատավարձ չեն ստացել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728