Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը Ծառուկյանին բարեգործ թալանչի չի՞ ասել. «Արմքոմեդին ասում է՝ մի մոռացեք, բա Ռոբին Հո՞ւդը»

Փետրվար 19,2015 14:49

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեց՝ այն ՀՀԿ-ականները, որոնք այս օրերին Գագիկ Ծառուկյանի դեմ դուրս եկան սվիններով` թալանչի, ինչ ասես՝ չասացին, հիմա այս նոր իրավիճակում ո՞նց եք հարաբերվելու՝ պատասխանեց. «Շատ լավ, ոնց որ հարաբերվել ենք մինչեւ հիմա: Քաղաքական գործընթացներ են եւ քաղաքական ասված ցանկացած խոսք իր կշիռն ունի երկկողմանի: Կարծում եմ, որ հարաբերությունները նույն ձեւով շարունակվելու են շատ դրական առումով»:

Մեր հարցին՝ Դուք Ձեր կարծիքի՞ն եք մնում, ինչ ասել եք Գագիկ Ծառուկյանի մասին այդ թեժ օրերին, օրինակ, որ Գագիկ Ծառուկյանը թալանչի է՝ նա պատասխանեց. «Իհարկե, ես ասել եմ ընդհանուր խոսք, որ թալանչին չի կարող բարեգործություն անել: Դա վերաբերվում է բոլորին: Նույնիսկ դրա համար քննադատության եմ արժանացել Արմքոմեդիի կողմից, որ ասում են՝ մի մոռացեք, բա Ռոբին Հո՞ւդը»:

Մեր հարցին՝ ի՞նչ եք խոստացել Գագիկ Ծառուկյանին «կուլիսային ամուսնության» արդյունքում՝ Նա պատասխանեց, որ ոչ մի հաշտեցումից էլ տեղյակ չէ: Չի՞ եղել հաշտեցում՝ նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ նման հանդիպումից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728