Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակման կատարողներից մեկը ձերբակալված է

Փետրվար 23,2015 12:42

2014 թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք էր ահազանգել 1976 թ. ծնված Հունան Ս.-ն և հայտնել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տանը զենքով հարձակում է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 2 անհայտ անձ մուտք են գործել Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տուն և զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել տան բնակիչներ` 1956 թ. ծնված  Սվետլանա Ղ.-ի և նրա ամուսնու` 1949 թ. ծնված  Վաչագան Դ.-ի ձեռքերը և պահանջել ու տնից հափշտակել 2.470 եվրո, 1.005  դոլար, 100.000 դրամ, ոսկյա զարդեր և  բջջային 3 հեռախոս` պատճառելով 1.880.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ս/թ. փետրվարի 22-ին պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել է 1988 թ. ծնված Արթուր Մ.-ն:

Արթուր Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած երկրորդ անձի ինքնությունը և իրեղեն ապացույց զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728